Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայաստանում կերկարաձգեն բանակում չծառայածների վերադարձի հնարավորությունը

Հայաստանում կերկարաձգեն բանակում չծառայածների վերադարձի հնարավորությունը
02.06.2017 | 20:45

Զինվորական ծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադարձնելու օրենքի գործողության ժամկետը հերթական անգամ երկարաձգվել է։ Օրինագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում։


«Սահմանված կարգը խախտելով զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, որն ընդունվել է 2003-ին, նախատեսում է, որ քաղաքացիները, մինչև 27 տարեկան բաց թողած տարիների համար որոշակի գումար վճարելով (տարեկան 200 հազար դրամ), կարող են Հայաստան վերադառնալ և չենթարկվել քրեական հետապնդման։ Ավելի ուշ օրենքի ազդեցությունը մի քանի անգամ երկարաձգվել է մեկական տարով։


Օրինագծին դեմ է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Այս տարի մենք չենք առարկի, քանի որ արդեն առկա է ընդհանուր համաձայնություն, սակայն առաջարկում ենք հաջորդ տարվանից դադարեցնել այդ պրակտիկան։ Մենք համապատասխան առաջարկությունը կներկայացնենք։ Մենք դրանք արդեն ներկայացրել ենք ռազմական բուհերի շրջանավարտների համար, որոնք ծառայության չեն անցնում որպես սպաներ»,- հայտարարել է նա։

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ